Գագիկ
Հարությունյան
Երևան

berge
Գագիկ Հարությունյան (1947-2021) հայ գեղարվեստական և վավերագրական լուսանկարչության հիմնադիրներից է։ 1970-ականներից սկսած՝ Գագիկ Հարությունյանի լուսանկարները հրապարակվել են տեղական և համամիութենական պարբերական մամուլում։ Նա իր ժամանակի միակ խորհրդահայ լուսանկարիչն էր, ով պատկերել է Աֆրիկան, ինչպես նաև լուսանկարչական շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային և այլ երկրներին՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր հասարակությունների մշակութային և սոցիալական շերտերը։ Չնայած միջազգային ուղևորություններին և ճանաչմանը՝ Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության խորքային, վերլուծական դիմանկարը։
1980-ականների նրա համագործակցությունը առաջատար գրական հանդես «Գարուն»-ի հետ դարձավ շրջադարձային հայկական լուսանկարչության պատմության մեջ՝ բացելով լուսանկարչության կոնցեպտուալ որոնումների նոր ուղիներ։ Դուրս գալով դասական ռեպորտաժի շրջանակներից՝ Գագիկ Հարությունյանի լուսանկարները ձեռք բերեցին վավերագրական, մինիմալիստական և կոնցեպտուալ մոտեցումներ։
1990-ականների վերջերին, հետխորհրդային շրջանի սոցիալական և տնտեսական ծանր պայմաններում, Գագիկ Հարությունյանը ապրեց խոր հիասթափություն և ոչնչացրեց իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն։ Այնուամենայնիվ, շուրջ երկու հարյուր սևապատկեր պահպանվել են և հետագայում վերականգնվել ու տպագրվել՝ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսի՝ «Ժամանակի ստվերները» նախագծի իրականացման շրջանակում։
Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ժառանգությունը կազմում է շուրջ 10,000 սևապատկեր։ Նրա աշխատանքները շարունակում են մնալ կարևոր պատմական, գեղարվեստական և քաղաքացիական վկայություններ՝ արձանագրելով Հայաստանի հասարակական վերափոխումները, անկախության ճանապարհը և մշակութային ինքնության ձևավորումը։ Այսօր նրա արխիվը հանդիսանում է ժամանակակից հայկական լուսանկարչության ամենարժեքավոր և նշանակալի տեսողական ժառանգություններից մեկը։
ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1947 Ծնվել է Սեպտեմբերի 22-ին, Երեւանում 1961 Ավարտել է Երեւանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը1965 Ավարտելէ Երեւանի Հաստոցաշինական տեխնիկումը, մետաղների սառը մշակման տեխնոլոգիայի մասնագիտացմամբ 1964–1971 Աշխատել է Երեւանի տարբեր գործարաններում որպես հաստոցագործ և ինժեներ1965–1966 Ծառայել է սովետական բանակում 1965 Սկսել է զբաղվել լուսանկարչությամբ
1968 Ղեկավարել է Պատանի տեխնիկների կայանի ֆոտոխմբակը
1972–1974 Աշխատել է Կոմսոմոլեց թերթում որպես ֆոտոթղթակից
1976–1989 Աշխատել է որպես ֆոտոթղթակից Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերությունում (AOKS)
1981– Սկսում է սերտորեն համագործակցել Գարուն ամսագրի հետ
1989–1991 Աշխատել է որպես լուսանկարիչ Հայք, Անդրադարձ եւ Զինվոր թերթերում
1993–1999 Դասավանդում է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում որպես գեղարվեստական լուսանկարչություն ուսուցիչ1999 Թողնում է լուսանկարչի գործունեությունը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
1977 Հայաստան, հողը եւ մարդիկ, AOKS, Երեւան1978 Բարեւ Դանիա, AOKS, Երեւան1979 Ֆրանսիա, AOKS, Երեւան1980 Հայաստան, հողը եւ մարդիկ, Հայաստանի ժուռնալիստների տուն, Երեւան1981 Անհատական ցուցահանդես, Բուդապեշտ, Գյոր, Հունգարիա1983 Անհատական ցուցահանդես, Կոնակրի, Գվինեա1983 Գագիկ Հարությունյան, Nei Liicht ֆոտո ցուցասրահ, Լյուքսեմբուրգ1984 Աֆրիկա, Հայաստանի ժուռնալիստների տուն, Երեւան1989 Բելգիա, AOKS, Երեւան2000 Ղարաբաղ, Lew Kopelew Forum, Քյոլն, Գերմանիա





Բացահայտեք ավելի շատ գործեր
3 ավելի շատ գործեր հասանելի ենՈլորեք՝ տեսնելու ավելի շատ շարքեր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք՝ նորությունների և նոր գործերի մասին տեղեկանալու համար։